Հանրությունից երկար ժամանակ իր նոր ռուս կնոջն ու երեխաներին թաքուն պահած Գրիգորի Եսայանը նոր տեսահոլավակում նկարել է նոր ընտանիքի բոլոր անդամներին

Հանրությունից երկար ժամանակ իր նոր ռուս կնոջն ու երեխաներին թաքուն պահած Գրիգորի Եսայանը նոր տեսահոլավակում նկարել է նոր ընտանիքի բոլոր անդամներին: Անաստասիան ու Գրիգորին համատեղ ունեն երեք երեխա՝  2015թ. ծնված   զույգ  տղաներ Կրիստիանն  ու Մարսելը, և 2016թ. ծնված  դուստրը՝ Աննա-Միլանան: Զույգի միջև 14 տարվա տարիքային տարբերություն կա, և ինչպես հարցազրույցներից մեկում է նշել Գրիգորին,  մինչ ամուսնանալը նրանք 9 տարի ճանաչել են իրար:  Երգչի նոր երգն ու տեսահոլովակը նվիրված են իր երեխաներին, սակայն ոչ մի կադրում  չկա Գրիգորիի առաջին ամուսնությունից  ունեցած որդին՝ Ռոբերտը, ով արդեն 15 տարեկան է և մոր հետ բնակվում է Երևանում:

10946594_330092753859725_1848515806_n

Այն, որ Ռոբերտը չի նկարահանվել հոր նոր տեսահոլովակում, բոլորովին զարմանալի չէ, որովհետև տղան չի շփվում հոր նոր ընտանիքի հետ: Ի դեպ՝  հարցազրույցներից մեկում իր և առաջին կնոջ ամուսնալուծության պատճառների մասին երգիչը նշել է. «Դե աղջիկ է, հիմա չի դիմացել, իմ նման տղամարդուն ո՞վ կդիմանա, շատ քիչ աղջիկ կդիմանա. ամբողջ օրը դրսերում, էստեղ մի նկար, էնտեղ մի վիդեո, ստեղ մեկն ա հելնում վզիս, մյուսն իջնում շալակիցս և այլն»:

Leave a comment